Սիլվիո Բեռլուսկոնին տեղափոխվել է հիվանդանոց
Միջազգային
28 Մարտի, 22:40Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է, հայտնում է Corriere della Sera-ն։
Աղբյուրի տվյալներով՝ 86-ամյա քաղաքական գործիչը նախօրեին տեղափոխվել է Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոց, երբ ինքնազգացողությունը վատացել է։
Վերջին անգամ Բեռլուսկոնին տեղափոխվել էր Սան Ռաֆայել հիվանդանոց 2022 թվականի հունվարին։ Նախկին վարչապետը մի քանի օր մնացել էր հիվանդանոցում՝ միզուղիների վարակի պատճառով։