ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում մարտի 27-ի առավոտյան The Covenant School մասնավոր դպրոցի վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել․ հայտնում է CNN-ը։ Զոհերի թվում են երեք ուսանող և երեք մեծահասակ։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ դեռահաս մի աղջիկ, ով զինված է եղել առնվազն երկու ինքնաձիգով և ատրճանակով, կրակ է բացել դպրոցում։ Հանցագործության վայր ժամանած ոստիկանները դպրոցի երկրորդ հարկում գնդակահարել են կասկածյալին, ում ինքնությունը չի բացահայտվում։
Ըստ Gun Violence Archive-ի՝ սա ԱՄՆ-ում արդեն 128-րդ սպանդն է 2023 թվականի սկզբից ի վեր: Վիճակագրությունը հաշվի է առնում միայն այն դեպքերը, երբ տուժել է առնվազն չորս մարդ։