Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը երեքշաբթի առավոտյան իր հերթական զեկույցում անուղղակիորեն հաստատում է, որ Բախմուտը շրջափակված է. մարտեր են ընթանում նրա հարավում, արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։
«Հակառակորդը շարունակում է գրոհել Բախմուտ քաղաքը, Օրեխովո-Վասիլևկա, Բոգդանովկա, Իվանովսկոյե և Օզարյանովկա բնակավայրերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Գլխավոր շտաբը հայտնում է, որ ռուսները գործարկել են 15 իրանական «Շահեդ» գրոհային անօդաչու թռչող սարքեր, որոնցից 14-ը խոցվել են։