Միջազգային

ԵՄ առաքելությունը Ղրղզստանում կուսումնասիրի ՌԴ դեմ պատժամիջոցների իրականացումը

«Պատժամիջոցները չպետք է վատթարացնեն Ղրղզստանի հետ հարաբերությունները։ ԵՄ-ն մտադիր է աշնանն առաքելություն ուղարկել՝ լուծելու այդ հարցը». Բիշքեկում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանը։

«Մենք չէինք ցանկանա, որ պատժամիջոցների հարցը խոչընդոտ դառնա Եվրամիության և Ղրղզստանի հարաբերությունների զարգացմանը», - ասել է Օ'Սալիվանը։

Նրա խոսքով՝ Եվրամիության համար կարևոր է կապի ուղիների ստեղծումն այն երկրների իշխանությունների հետ, որոնք չեն միացել պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն հասկանում է, որ յուրաքանչյուր պետություն ունի իր տնտեսական և քաղաքական համատեքստը։

Այժմ նա Ղրղզստանում է, հետո կմեկնի Ղազախստան, Ուզբեկստան, Վրաստան և Հայաստան։