Ուկրաինացի զինծառայողները Մեծ Բրիտանիայում ավարտել են «Չելենջեր 2» տանկերի շահագործման դասընթացները և վերադարձել Ուկրաինա։ Այս մասին գրում է «The Guardian»-ի բրիտանական հրատարակությունը՝ հղում անելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությանը։
Հունվարին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարեց այս տիպի 14 ռազմական մեքենա Կիև տեղափոխելու մտադրության մասին, նույն ամսին ուկրաինացի զինվորականները վերապատրաստման համար ժամանել էին թագավորություն։