Կիրակի, 11 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 15 ℃

Рус Eng

Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից

Միջազգային

24 Մարտի, 18:53

Վրաստանի խորհրդարանը ուրբաթ օրը կայացած նիստում պատգամավորական մանդատից զրկել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներ Իրակլի Կովզանաձեին, Գիորգի Խելաշվիլիին, Վլադիմիր Չաչիբաիային և Նինո Իոբաշվիլիին։ Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Կովզանաձեն, Խելաշվիլին, Չաչիբայան և Իոբաշվիլին իշխող կուսակցության պատգամավորներ են, որոնք մարտի 7-ին առաջին ընթերցմամբ կողմ չեն քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին։ Նրանցից բացի, նախաձեռնությունը չի պաշտպանել առողջապահության նախկին նախարար, խորհրդարանի փոխխոսնակ Դավիթ Սերգեենկոն։ Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ նա ծրագրում է լքել խորհրդարանը։

Հետևեք մեզ Telegram-ում