Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շնորհավորել է ԵՄ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Բելգայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանին։
«Շնորհակալ եմ դեսպան Աննա Աղաջանյանին՝ Հայաստան-ԵՄ CEPA-ի երկրորդ տարեդարձը հյուրընկալելու համար։ ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը և խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը։ Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ կայուն, երկարատև ու համապարփակ խաղաղության հասնելու ճանապարհին», - գրել է Կլաարը իր թվիթերի էջում։
Thank you Ambassador @AghadjanianAnna for hosting celebration of the second anniversary of 🇦🇲-🇪🇺 CEPA. 🇪🇺 is committed to partnership with Armenia and to building a peaceful and prosperous South Caucasus. We support 🇦🇲and🇦🇿in achieving a lasting, comprehensive and fair peace.
— Toivo Klaar (@ToivoKlaar) March 23, 2023