ԱՄՆ պետդեպի խոսնակ Վեդանտ Պատելը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը։
«Պետքարտուղար Բլինքենը առավելագույնս ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության քննարկումները դյուրացնելու գործում, և մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Մենք բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի վերաբերյալ», - գրել է Պատելը իր թվիթերյան միկրոբլոգում։
.@SecBlinken is very engaged in facilitating peace discussions between Armenia and Azerbaijan, and we are encouraged by the progress made toward lasting and sustainable peace in the South Caucasus. We very much appreciate @NikolPashinyan’s message on that progress. https://t.co/WquRuXBM4O
— Vedant Patel (@StateDeputySpox) March 23, 2023