Ֆրանսիան կկրկնապատկի ռազմական արտադրությունը
Միջազգային
24 Մարտի, 18:28
«Ֆրանսիայի իշխանությունները մինչև 2023թ․ վերջ նախատեսում են կրկնապատկել ռազմական տեխնիկայի արտադրությունը և արագացնել մատակարարման ժամկետները»,- հայտարարել է պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։
Ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել էր ռազմարդյունաբերական ընկերությունների հետ համատեղ աշխատանքի մասին՝ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ սեփական բանակի համար անհրաժեշտ զինամթերքի արտադրությունն արագացնելու և մեծացնելու, ինչպես նաև իր տարածքում մոտ 20 տեսակի ռազմավարական նշանակության ռազմամթերքի արտադրությունը վերսկսելու մասին։
Հետևեք մեզ Telegram-ում