«Արևմուտքը ցանկանում է ապակայունացնել քաղաքական իրավիճակը Ռուսաստանում և երկիրը բաժանել մասերի, որոնք կզրկվեն պաշտպանվելու հնարավորությունից և ի վերջո կկորցնեն իրենց ազգային հարստությունը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց», - նման կարծիք է հայտնել ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ռուսական զլմ-ների, այդ թվում՝ «ТАСС»-ի և «ВКонтакте»-ի օգտատերերի հարցերին։