Միջազգային

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե մարտի 29-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը աշխատանքային այցով կժամանի Մոսկվա։ 

Ըստ նրա՝ նախատեսված է Աբդոլլահինի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները կքննարկեն արդիական միջազգային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային գործարքը, Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում իրավիճակը, Կասպից ծովի խնդիրը և այլ հարցեր:

Զախարովան հայտարարել է, թե անդրադարձ կլինի նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը: