Միջազգային

«Ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի փախստականների վերադարձը իրենց բնակության վայրեր զգայուն թեմա է». Զախարովա

«Ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի փախստականների վերադարձը իրենց բնակության վայրեր զգայուն թեմա է». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և ադրբեջանցի փախստականների՝ ՀՀ կառավարությանը գրած նամակին և նրանց վերադարձի հնարավորությանը, հայտարարել է. «Ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցի փախստականների վերադարձը իրենց բնակության վայրեր զգայուն թեմա է։

Այն պետք է դիտարկվի կողմերի երկխոսության շրջանակներում՝ երկու ժողովուրդների հաշտեցման կոնտեքստում։ Այն եռակողմ պայմանավորվածությունների համալիրի մի մաս է հանդիսանում։ Ներկայումս հիմնական խնդիրը վերը նշված եռակողմ համաձայնությունների իրականացումն է Բաքվի և Երևանի կողմից»։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական