Մադրիդի «Ռեալը» մտադիր է հաջորդ տարի գնել Էրլինգ Հոլանդին: Մադրիդյան ակումբը նորվեգացի հարձակվողի տրանսֆերը համարում է 2024 թվականի գերակա նպատակ՝ անկախ նրանից՝ կստացվի Կիլիան Մբապեի տրանսֆերը, թե ոչ:
«Ռեալը» նախապատրաստական քայլեր է ձեռնարկում լավագույն բանակցային դիրք գրավելու համար, եթե ֆուտբոլիստը որոշի հեռանալ «Սիթիից» հաջորդ ամռանը:
«Սերուցքայինները» Հոլանդին իդեալական փոխարինող են տեսնում Կարիմ Բենզեմայի համար: Ինչպես տեղեկացնում է իսպանական «As»-ը, տրանսֆերը ակումբի համար կարժենա 220-240 մլն եվրո:
«Ռեալը» հույս ունի իր հարձակման գծում միավորել Հոլանդին, Մբապեին և Վինիսիուսին:
Մինչև 2024 թվականը ակումբը էականորեն կնվազեցնի աշխատավարձային ֆոնդը. Բենզեմայի, Տոնի Կրոսի, Էդեն Ազարի և Լուկա Մոդրիչի հեռանալը մադրիդցիներին արդեն թույլ կտա աշխատավարձի վրա խնայել 50 մլն եվրո: Ենթադրվում է, որ այդ միջոցները կարող են ծախսվել Էրլինգին և Կիլիանին վճարելու համար:
Նշենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հոլանդն անցկացրել է 26 հանդիպում, խփել է 28 գոլ, կատարել է 5 արդյունավետ փոխանցում: