Արգենտինայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Միջազգային
22 Մարտի, 21:27
Արգենտինայի հյուսիսում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի սեյսմոլոգիական ծառայությանը։
Օջախը գտնվել է 227 կիլոմետր խորության վրա, Սան Սալվադորից 163 կիլոմետր հյուսիս-արևմուտք։
Արգենտինային սահմանակից Չիլիի սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել նաև այս երկրի հյուսիսում։
Երկու երկրներում ավերածությունների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հետևեք մեզ Telegram-ում