«Չինաստանը չի համապատասխանում «անաչառ միջնորդի» դերին Մոսկվայի և Կիևի միջև ռազմական հակամարտությունը լուծելու համար», - ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նա նշել է, որ Չինաստանը դեռ չի դատապարտել Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ և շարունակում է գնել ռուսական նավթ։ Մեկնաբանելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցը Մոսկվա, որի ընթացքում նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեցին իրենց «հատուկ» հարաբերությունների «նոր դարաշրջանի» մասին, Քիրբին նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը իսկական դաշնակիցներ չեն, բայց ունեն «հաշվարկով ամուսնության» հարաբերություններ։