Միջազգային

«Օտար ներկայությունը չի կարող ապահովել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում». Իրան փոխարտգործնախարար

«Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը․ այս քաղաքականության մեջ Իրանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստանը», - Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քանին․ «Իրանը կայուն դիրքորոշում ունի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ Մեր հանդիպումների ընթացքում ընդգծել ենք, որ Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարի տեղակալը։

«Տարածաշրջանի երկրներն են խաղաղության երաշխավորը, և օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող խաղաղություն ապահովել. նրանք այլ նպատակներ են հետապնդում»,- հայտարարել է Բաղերին։ 

«Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար։ Իրանն իր ողջ հնարավորությունը և պոտենցիալը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով խնդիրներին լուծում տալու համար»,- ասել է Բաղերին։