Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի պաշտոնական հանդիպումը։ Ավելի ուշ բանակցություններ կանցկացվեն ընդլայնված կազմով և փաստաթղթերի ստորագրմամբ: Առաջնորդները հանդես կգան նաև համատեղ հայտարարությամբ: Ծրագիրը կավարտվի պաշտոնական ընթրիքով։
Չինաստանի նախագահը մարտի 20-22-ը պետական այցով գտնվում է Ռուսաստանում: Երկուշաբթի օրը Կրեմլում Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպումը տևել է մոտ 4,5 ժամ: