Միջազգային

Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Կրեմլում բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ 

Հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը վստահ են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն երբեք չպետք է սանձազերծվի. Ռուսաստանը դրական է գնահատում Ուկրաինայի հարցում Չինաստանի դիրքորոշումը, իսկ Չինաստանը դրական է գնահատում բանակցություններ սկսելու Ռուսաստանի պատրաստակամությունը.

Ռուսաստանը և Չինաստանը մտահոգված են AUKUS-ի ստեղծման և միջուկային սուզանավերի ծրագրերի հետ կապված ռիսկերով. Նրանք կոչ են անում AUKUS-ին խստորեն կատարել զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման իր պարտավորությունները։

Ռուսաստանը և Չինաստանը նախատեսում են ամրապնդել համապարփակ գործընկերությունն էներգետիկ ոլորտում։ Կողմերը կարծում են, որ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար անհրաժեշտ է կանխել դաշինքային առճակատումը և հակամարտությունների հրահրումը։

Ռուսաստանը և Չինաստանը մտահոգված են ԱՄՆ-ի ռազմական կենսաբանական գործունեությամբ, նրանք պահանջում են պարզաբանում այս հարցում։ Կողմերը դեմ են բոլոր միակողմանի պատժամիջոցներին, որոնք կիրառվում են՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Ռուսաստանը և Չինաստանը պնդում են, որ ՆԱՏՕ-ն խստորեն պահպանի իրենց կազմակերպության պաշտպանական բնույթը և հարգի արտաքին ինքնիշխանությունը: Կողմերը դեմ են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «փակ բացառիկ բլոկային կառույցների, դաշինքի քաղաքականության և հակադիր ճամբարների» ձևավորմանը.

Ռուսաստանը և Չինաստանը կմեծացնեն մասշտաբները և կօպտիմալացնեն առևտրի կառուցվածքը, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի զարգացման միջոցով։ Երկրները պատրաստվում են բարձրացնել ֆինանսական համագործակցության մակարդակը և ամրապնդել համագործակցությունը ֆինանսական շուկաներում։ 

Ռուսաստանը և Չինաստանն անհանգստացած են հրթիռային զենքի ոլորտում ԱՄՆ-ի գործունեության ակտիվացմամբ և կոչ են անում վերջ տալ միջազգային անվտանգության խաթարմանը։ Կողմերը դեմ են զինված առճակատման համար տարածքն օգտագործելու փորձերին և դեմ կլինեն նման գործունեությանը։ 

Ռուսաստանը և Չինաստանը միտված են համագործակցության հիմնական ապրանքների և հանքային ռեսուրսների փոխշահավետ մատակարարման ոլորտում։ Կողմերը դեմ են ՏՏ ռազմականացմանը, նրանք կողմ են ինտերնետի բազմակողմ, հավասար և թափանցիկ գլոբալ կառավարմանը։

Ռուսաստանը Թայվանը համարում է ՉԺՀ-ի անբաժանելի մասը և դեմ է նրա անկախությանը ցանկացած ձևով։ Ռուսաստանի և Չինաստանի կառավարություններին հանձնարարվել է մշակել տնտեսական համագործակցության առանցքային ոլորտների զարգացման ծրագիր։ Կողմերը մտադիր են ուժեղացնել համագործակցությունն իրավապահ մարմիններում՝ գունավոր հեղափոխություններին և այլ սպառնալիքներին դիմակայելու համար.

Ռուսաստանը և Չինաստանը կնպաստեն սահմանին ենթակառուցվածքների աստիճանական բարելավմանը, համատեղ կպաշտպանեն միջազգային էներգետիկ անվտանգությունը՝ ներառյալ կարևոր միջսահմանային ենթակառուցվածքները։ 

Ռուսաստանը և Չինաստանը կարծում են, որ բոլոր միջուկային տերությունները չպետք է միջուկային զենք տեղակայեն իրենց տարածքներից դուրս։ Կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու միջազգային համակարգը ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարմամբ.

Ռուսաստանը և Չինաստանը դեմ են կորոնավիրուսի ծագման հարցը քաղաքականացնելու ծրագրերին և փորձերին։ Կողմերը մտադիր են շարունակել աջակցել ԱՀԿ համակարգին, ինչպես նաև պայքարել առևտրային պրոտեկցիոնիզմի և այս ոլորտում անօրինական սահմանափակումների դեմ։