Միջազգային

Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է հայ զինծառայողի գերեվարման մասին լուրը

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հերքելով հայ զինծառայողի գերեվարման մասին լուրը։ 

«Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե մարտի 21-ին Հայաստանի զինված ուժերի զինծառայողը մեքենայով մոտեցել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերին և գերի է ընկել, իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս,  վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել  ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։