Միջազգային

Իրանի փոխարտգործնախարարը կայցելի Հայաստան

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին կայցելի Հայաստան։ Այդ մասին իրանցի պաշտոնյան գրել է իր թվիթերյան էջում։

«Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց սկսվեց դիվանագիտական ապարատի ակտիվ աշխատանքը, որը կենտրոնացած է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասի առաջնահերթության վրա։ Հայ գործընկերոջս հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան»,- գրել է Բաղերին իր թվիթերում։