Միջազգային

Ճապոնիայի վարչապետը ժամանել է Ուկրաինա

Ճապոնիայի վարչապետ Կիսիդան ժամանել է Կիև։ «Kyodo» լրատվական գործակալությունը ավելի վաղ գրել էր, որ վարչապետ  Կիսիդան մտադիր է մարտի 21-ին այցելել Ուկրաինա՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցիչներին։

Ճապոնիայի կառավարության ղեկավարը նախատեսում է հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այցի մասին նախկինում չի հաղորդվել։