Թուրքիան նպատակ ունի համագործակցել Հունաստանի հետ միջազգային հարթակներում
Միջազգային
20 Մարտի, 21:32
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հունաստանի հետ միջազգային հարթակներում փոխադարձ համագործակցությունը կշարունակվի։ Այս մասին թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը։
Թուրքիայի արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել Հունաստանի կառավարությանը և Հունաստանի ժողովրդին Ղահրամանմարասի երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության և համերաշխության համար։ Չավուշօղլուն հիշեցրել է, որ Դենդիասն անձամբ է այցելել Թուրքիայի աղետի գոտի։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ երկրների միջև ձևավորված դրական մթնոլորտն արտահայտվում է նաև միջազգային հարթակներում համագործակցությամբ։
Հունաստանի ԱԳՆ ղեկավարն, իր հերթին, ասել է, որ հնարավորություն է ունեցել անձամբ շնորհակալություն հայտնել Չավուշօղլուին Տեմպիում տեղի ունեցած երկաթուղային վթարից հետո առաջինների շարքում զանգահարելու համար։
Հետևեք մեզ Telegram-ում