Միջազգային

4 ժամ առաջ մեկնարկած Պուտինի և Ծինպինի բանակցությունները դեռ շարունակվում են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի բանակցությունները, որոնք սկսվել են մոտ չորս ժամ առաջ, դեռ շարունակվում են, ասել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Չինաստանի նախագահն այսօր ժամանել է Մոսկվա։ Ղեկավարները մտադիր են քննարկել ինչպես երկկողմ համագործակցությունը, այնպես էլ Ուկրաինայում տիրող իրավիճակը և խնդրի կարգավորման չինական ծրագիրը։