Չինաստանի նախագահին սպասարկող օդանավերից մեկը վայրեջք է կատարել Մոսկվայում
Միջազգային
20 Մարտի, 13:31
Ըստ Flightradar-ի տվյալների՝ ինքնաթիռը, որով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին սպասարկող օդանավերից մեկը ժամանել է Ռուսաստան, վայրէջք է կատարել Մոսկվայում։
Չինաստանի առաջնորդի ինքնաթիռը կժամանի ավելի ուշ։ Այն առաջին տեղում է եղել աշխարհի ամենաշատ հետևվող թռիչքների ցուցակում: Ավելի քան 100 հզ․ մարդ առցանց հետևել է Air China-ի Boeing-747-ին:
Սի Ցզինպինի այցը Ռուսաստան կտևի մարտի 20-22-ը։ Երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո դա կլինի Սի Ցզինպինի առաջին արտասահմանյան այցը պետության ղեկավարի պաշտոնում:
Հետևեք մեզ Telegram-ում