Միջազգային

Քերըն Դոնֆրիդը կթողնի զբաղեցրած պաշտոնը

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը մարտի վերջին կթողնի զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ 

«Պետքարտուղարության անունից շնորհակալություն եմ հայտնում Քերընին իր ակնառու ծառայության համար և մաղթում շարունակական հաջողություններ հետագա գործունեության մեջ»,- ասել է Բլինքենը։ 

Նա հավելել է, որ Դոնդրիդը հմտորեն զբաղվել է Վաշինգտոնի հարաբերություններով ԱՄՆ մի շարք կարևոր դաշնակիցների հետ։ Դոնֆրիդն այս պաշտոնը զբաղեցրել է 18 ամիս։