Միջազգային

Իրանում 5 աղջիկ է ձերբակալվել առանց հիջաբի պարելու համար

Իրանում հինգ աղջիկ է ձերբակալվել Սելենա Գոմեսի «Calm Down» երգի տակ առանց հիջաբի պարելու համար։

Իշխանությունները կարծել են, որ տեսահոլովակը ձայնագրվել է ի պաշտպանություն երկրում բողոքի ցույցի դուրս եկած կանանց։ Հաղորդվում է, որ ձերբակալվածներին «նախազգուշացրել են» և ստիպել ներողություն խնդրել:

Սելենա Գոմեսն արձագանքել է ստեղծված իրավիճակին: Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ պարում են աղջիկները և գրել, որ աջակցում է իրանցի կանանց, ովքեր պաշտպանում են իրենց իրավունքները։