Էկվադորում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կան վիրավորներ և զոհեր
Միջազգային
18 Մարտի, 23:02
Էկվադորում այսօր 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Նարանհալ քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 32 հազար մարդ։ Օջախը գտնվել է 85 կմ խորության վրա։
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ կան վիրավորներ և 4 զոհ, փլուզվել են շինություններ։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Էլ Օրո, Լոս Ռիոս, Էսմերալդա նահանգներում։
Հետևեք մեզ Telegram-ում