Միջազգային

Դոնալդ Թրամփը հայտարարել է իր հնարավոր կալանավորման մասին

Դոնալդ Թրամփը հայտարարել է իր հնարավոր կալանավորման մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մարտի 21-ին իր հնարավոր կալանավորման մասին։

Այս մասին քաղաքական գործիչը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում, փոխանցում է Reuters-ը։

Թրամփը գրել է, որ Մանհեթենի շրջանային դատախազության «արտահոսքի» շնորհիվ պարզել է, որ մարտի 21-ին իրեն պետք է բերման ենթարկեն։ Թե կոնկրետ ինչում է նրան մեղադրում դատախազությունը, Թրամփը չի հստակեցրել։

Քաղաքական գործիչը աջակիցներին կոչ է արել բողոքի ցույցի դուրս գալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական