Մենք գլխատել ենք Լյուդովիկոս թագավորին և դա կանենք նաև Մակրոնի դեպքում. ֆրանսիացիներն այրել են Մակրոնի պատկերը (տեսանյութ)
Միջազգային
18 Մարտի, 12:06
«Մենք գլխատել ենք Լյուդովիկոս թագավորին և դա կանենք նաև Մակրոնի դեպքում»:
Փարիզում ցուցարարներն այրել են Ֆրանսիայի նախագահի ստվարաթղթե պատկերը կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ։
Մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը։
Ոստիկանությունն արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին։ Առնվազն 217 մարդ բերման է ենթարկվել:
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-ին գլխատել են 1793 թվականի հունվարին: