Միջազգային

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են միջանցքների վերաբերյալ փոխգործակցության թեմաներ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության՝ ապրիլին նախատեսված Գերագույն պետական ​​խորհրդի նիստի նախապատրաստման հետ կապված բովանդակային հարցեր։

Քննարկվել են նաև միջազգային տրանսպորտային միջանցքների ստեղծման աշխատանքների շրջանակներում հնարավոր փոխգործակցության թեմաները։