Միջազգային

Ռուսաստանը Ուկրաինայի պատերազմի պատճառով կկորցնի ազդեցությունը ՀԱՊԿ-ում և Հայաստանում. ISW

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր ամենօրյա զեկուցագրում գրել է Ռուսաստանի կողմից իր «խաղաղապահ ուժերի» վերաբաշխման, դրանք Լեռնային Ղարաբաղից դուրսբերման ու Ուկրաինա ուղարկման մասին։

Ըստ ISW-ի վերլուծաբանների՝ այդ ամենը քայքայում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա։ «Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի ռազմական ազդեցությունը հետխորհրդային այլ երկրներում, քանի որ Մոսկվան Ղրղզստանում, օկուպացված Վրաստանի (Աբխազիայի և Հարավային Օսիայի) և Տաջիկստանի ռուսական բազաներից վերաբաշխել է մշտապես տեղակայված ռուսական ուժերի տարրեր՝ Ուկրաինայում կռվելու համար», - ասված է զեկույցում