Միջազգային

Պրիգոժինը ցանկանում է դառնալ Դոնբասի միապետ

Առաջինը, ով նկարագրեց այս «Վագներ»-ի  կյանքը ներսից, վետերան վարձկան Մարատ Գաբիդուլլինն էր, որն այսօր ապրում է Ֆրանսիայում: Նրա «Երկու անգամ նույն գետում» գիրքը միջազգային բուռն արձագանք է առաջացրել։ Փետրվարի 23-ին ֆրանսիական Միշել Լաֆոն հրատարակչությունը հրատարակել է Գաբիդուլլինի նոր գիրքը՝ «La révolte»՝ («Ապստամբություն»)։

Գաբիդուլինը մանրամասներ է հայտնել «Վագներ»-ի ղեկավար, ՌԴ նախագահ Վ. Պուտինի նախկին խոհարար Պրիգոժինի մասին, որը անձամբ է զբաղվում ուկրաինական ուղղությամբ և ցանկանում է դառնալ «Դոնբասի թագավոր»։