Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR414.14

RUB4.89

Երևան 21 ℃

Рус Eng

Թեհրանի և Էր-Ռիադի միջև կապերի ստեղծումը փոխում է ռազմավարական հավասարակշռությունը տարածաշրջանում. Քիսինջեր

Միջազգային

17 Մարտի, 16:21

Սաուդյան Արաբիայի և Իրանի կողմից Չինաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը լրջորեն փոխում է ռազմավարական իրավիճակը Մերձավոր Արևելքում․ նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը «The Washington Post»-ի արտաքին քաղաքականության հոդվածագիր Դեյվիդ Իգնեյսսին տված հարցազրույցում։ 

«Չինաստանը վերջին տարիներին հայտարարել է, որ պետք է մասնակցի աշխարհակարգի ստեղծմանը, այժմ նա կարևոր քայլ է կատարել այս ուղղությամբ»,- նշել է Քիսինջերը։

Խոսելով Թեհրանի դեմ իսրայելական կողմի ձեռնարկած միջոցների մասին՝ Քիսինջերն ընդգծել է, որ «Իրանի վրա ճնշում գործադրելիս այժմ պետք է հաշվի առնել Չինաստանի շահերը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում