Օլիմպիական խաղերի թիմային բազմամարտի հաղթող Արթուր Դալալոյանն առողջական պատճառներով բաց կթողնի Ռուսաստանի մարմնամարզության ազգային հավաքականի մոտակա մարզումային միջոցառումը, որը կմեկնարկի մարտի 19-ին։
Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն։