«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է օգտագործեն պատմական հնարավորությունը՝ վերջնականապես լուծելու այս հակամարտությունը և վերադառնալու էական երկխոսության, քանի որ շատ կարևոր հարցեր դեռ հրատապ լուծման կարիք ունեն», - այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ:
«Ի վերջո, ես կցանկանայի նշել լիարժեք քաղաքացիական առաքելությունը, որը ԵՄ-ն ստեղծել է Հայաստանում հունվարից: Ի թիվս այլ գործողությունների, առաքելությունը դիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի մասին: Սա ևս մեկ կոնկրետ և էական տարր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու՝ Եվրամիության ջանքերում», - հավելել է Վարհելին։