Հինգշաբթի, 23 Մարտի 2023

USD385.33

EUR410.78

RUB4.83

Երևան 4 ℃

Рус Eng

Զախարովան հայտնել է, թե երբ կհանդիպեն Լավրովն ու Միրզոյանը

Միջազգային

16 Մարտի, 17:21

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ՝ մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: 

«Մարտի 20-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարը բանակցություններ կվարի Հայաստանի ԱԳ նախարարի հետ, ով աշխատանքային այցով կժամանի Մոսկվա»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։

Ըստ Զախարովայի՝ բանակցություններում նախարարները կքննարկեն «երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը, ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, համագործակցության ամրապնդման հարցերը»։

«Քննարկումը կկենտրոնանա տարածաշրջանային խնդիրների վրա, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների կատարման: Մենք ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի բարձրացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին»,- հավելել է Զախարովան։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը