Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

Ուկրաինայի հակահարձակումը կարող է սկսվել մայիսին

Միջազգային

16 Մարտի, 12:18

Ուկրաինական զորքերի հակահարձակումը կարող է սկսվել արդեն մայիսին․ կարծում է ամերիկյան «Politico» հրատարակությունը՝ հիմնվելով ԱՄՆ պաշտոնյաների տեղեկատվության վրա։ 

Նշվում է, որ Կիևի ղեկավարությունը դեռ չի որոշել գործողության ռազմավարությունը, սակայն կա երկու տարբերակ. առաջին դեպքում հարձակում դեպի հարավ՝ Խերսոնով դեպի Ղրիմ: Երկրորդ սցենարը ներառում է հյուսիսից դեպի արևելք, այնուհետև հարավ շարժվելն ու ցամաքային կամուրջը կտրելը: 

Politico-ի աղբյուրներն ավելի իրատեսական են համարում երկրորդ տարբերակը, քանի որ ռուսական բանակը ուժեղացրել է պաշտպանությունը Դնեպր գետի արևելյան ափին, իսկ Ուկրաինայի զինված ուժերը չունեն բավարար կենդանի ուժ՝ հաջող դեսանտային գործողության համար։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը