Միջազգային

Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Շոյգուի հետ հեռախոսազրույցը

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Լլոյդ Օսթինի միջև, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

Կողմերը քննարկել են Սև ծովի վրայով անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպը։ 

«Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը իմ ռուս գործընկերոջ՝ նախարար Շոյգուի հետ: Ինչպես բազմիցս ասել եմ, կարևոր է, որ մեծ տերությունները ծառայեն որպես թափանցիկության և հաղորդակցության մոդելն»,- ասել է Օսթինը:

Նա կրկնել է, որ ԱՄՆ-ը սարքերը թռչելու են այնտեղ, որտեղ դա թույլ է տալիս միջազգային իրավունքը, և հորդորել է ռուսական ռազմական ավիացիային գործել «անվտանգ և պրոֆեսիոնալ»:

Սերգեյ Շոյգուն, իր հերթին, նշել է, որ Ղրիմի ափերի մոտ ամերիկյան ռազմավարական անօդաչու թռչող սարքերի թռիչքները սադրիչ բնույթ են կրում, ինչը նախադրյալներ է ստեղծում սևծովյան գոտում իրավիճակի սրման համար։

«Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված չէ իրադարձությունների նման զարգացմամբ, սակայն կշարունակի համաչափ արձագանքել բոլոր սադրանքներին»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։