Իսրայելը Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր կվաճառի
Միջազգային
16 Մարտի, 10:24
«Axios» հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային անօդաչու սարքերի դեմ հակաօդային համակարգերի վաճառքին։ Ի թիվս այլ բաների, նրանք կարող են օգնել Կիևին խոցել իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնք ռուսական բանակն օգտագործում է Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին հարվածելու համար:
Իսրայելի և Ուկրաինայի երեք անանուն պաշտոնյաներ «Axios»-ին հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և արտգործնախարար Էլի Կոենը որոշել են նման համակարգեր արտահանելու լիցենզիա տրամադրել դեռևս փետրվարին:
Հետևեք մեզ Telegram-ում