«Վագներ»-ի ուժերը Բախմուտի տակ սպառման եզրին են
Միջազգային
16 Մարտի, 11:09
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ռուս-ուկրաինական ռազմաճակատում իրավիճակի վերաբերյալ իր հերթական զեկույցում եզրակացնում է, որ Ուկրաինայում ռուսական հարձակման տեմպերը նախորդ շաբաթների համեմատ դանդաղել են, և քաղաքը գրավել փորձող «Վագների» ուժերը սպառման եզրին են։
Ուկրաինայի ԶՈՒ պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Դմիտրաշկովսկու տվյալներով ռուսական բանակն այժմ օրական 20-29 ցամաքային հարձակում է իրականացնում, մինչդեռ նախկինում դրանց թիվը 90-100 էր: Դմիտրաշկովսկին դա բացատրում է ռուսական ուժերի կողմից փոխադրվող կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներով։
Հետևեք մեզ Telegram-ում