Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Рус Eng

Եվրախորհրդարանը Ադրբեջանին կրկին մեղադրել է ագրեսիայի և Հայաստանի տարածքն օկուպացնելու մեջ

Միջազգային

15 Մարտի, 15:11

«2020 թվականի պատերազմից հետո կնքված զինադադարը չի հարգվում, ավելին, զինադադարը բազմիցս խախտվել է, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը երկրի արևելքում և հարավ-արևելքում», - այս մասին ասված է Եվրախորհրդարանի՝ ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ զեկույցում։ 

Փաստաթղթում նշվում են Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը, սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, 2020-ին և 2021-ի սկզբին քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեցների հանդեպ ոտնձգությունները և արտադատական ​​սպանությունները։ 

«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր խաղալ՝ որպես հուսալի առևտրային գործընկեր և արդար միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործում՝ հիմնվելով ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում