Միջազգային

Արևմտյան լրատվականները՝ Սև ծովում կործանված դրոնի մասին

Ինչ են գրում արևմտյան պարբերականները սևծովյան միջազգային ջրերում՝ Ղրիմի շրջակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի կործանման մասին.

  • «NYT». Սա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առաջին ֆիզիկական շփումն է ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր։ Միջադեպն անմիջապես սրել է լարվածությունը Կրեմլի և Սպիտակ տան միջև:
  • «WSJ». Անօդաչու թռչող սարքի խոցումը ցույց տվեց, թե որքան դժվար է ԱՄՆ-ի համար աջակցել Կիևին՝ խուսափելով հակամարտության ուղղակի սրումից և ընդլայնումից:
  • «Guardian». Այս իրադարձությունը անհանգստություն է առաջացնում Արևմուտքում, քանի որ խոսքը պատերազմական գոտու մոտ առճակատման սրման մասին է։ Անօդաչու թռչող սարքի կործանումն արժեցել է մոտ 32 մլն դոլար։
  • «Financial Times». Անօդաչու թռչող սարքի միջադեպը վտանգ ունի սրել լարվածությունը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև։