Ռուսական կործանիչները չեն շփվել ամերիկյան ԱԹՍ-ի հետ, զենք չեն կիրառել․ ՌԴ ՊՆ
Միջազգային
15 Մարտի, 0:10
ՌԴ ՊՆ ամբողջական հայտարարություն է տարածել Ղրիմի վրայով ամերիկյան անօդաչու թռչող սարքի վերաբերյալ։
«Մարտի 14-ի առավոտյան Ղրիմի շրջանում՝ Սև ծովի վրայով, ՌԴ օդատիեզերական ուժերն արձանագրել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի թռիչքը Ռուսաստանի սահմանի ուղղությամբ։ Թռիչքն իրականացվել է անջատված հաղորդիչներով՝ խախտելով հատուկ ռազմական գործողության նպատակով ստեղծված ռեժիմը։
Ներխուժողին հայտնաբերելու նպատակով օդ են բարձրացվել ՀՕՊ-ի մարտական հերթապահության ուժերը։ Ժամը 09:30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով) կտրուկ մանևրելու արդյունքում անօդաչու թռչող սարքը բարձրության կորստով անցել է անկառավարելի թռիչքի և բախվել ջրին։
Ռուսական կործանիչները չեն կիրառել օդադեսանտային զենք, չեն շփվել անօդաչու թռչող սարքի հետ և ապահով վերադարձել են բազա»։
Հետևեք մեզ Telegram-ում