Միջազգային

Ուկրաինայի բանակը ուժ չունի լայնածավալ հակահարձակման համար

Լայնամասշտաբ պատերազմի մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը մեծ կորուստներ են կրել։ «The Washington Post» թերթը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին, գրում է, որ Ուկրաինան կարող է կորցրած լինել մինչև 120 հազար զինվորական (սպանված և վիրավոր)։

Դեկտեմբերին Կիևը պաշտոնապես հայտարարեց, որ զոհվել է 10-13 հազար զինվորական: Սա, իր հերթին, հանգեցրել է զորքերի ընդհանուր որակի նվազմանը, քանի որ առաջնագծում գործնականում փորձառու մարտիկներ չեն մնացել։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը, ինչպես ռուսական ներխուժման սկզբում, սպառազինության սուր պակաս ունեն, որը Ուկրաինայի դաշնակիցները չեն կարողանում լրացնել։

Ինչպես գրում է «The Washington Post»-ը, Ուկրաինայի ղեկավարությունը և զինվորականները կասկածներ ունեն, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան հաջողությամբ իրականացնել խոշոր հարձակում, որն, արդեն մի քանի ամիս է, սպասում են Ուկրաինայից: