Հինգշաբթի, 30 Մարտի 2023

USD385.56

EUR413.50

RUB4.86

Երևան 9 ℃

Рус Eng

«Իրավիճակն անկայուն է և հետագա էսկալացիայի վտանգ է պարունակում»․ Շոլցը՝ Ալիևին

Միջազգային

14 Մարտի, 21:14

Բեռլին կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ 

Շոլցի խոսքով՝ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակով։ «Երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից իրավիճակն անկայուն է և հետագա էսկալացիայի վտանգ է պարունակում»,- ասել է Շոլցը։ 

Միևնույն ժամանակ, հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ընդգծել է կանցլերը։ 

Շոլցը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնալով դառնում է ծայրահեղ։ «Հետևաբար, մեր ընդհանուր նպատակը պետք է լինի գտնել երկարաժամկետ և կենսունակ լուծում՝ ի շահ տեղում բնակվող մարդկանց», - ասել է նա:

Կանցլերն ընդգծել է, որ կարևոր է ապահովել մարդու իրավունքների և երկու պետությունների բոլոր բնակիչների իրավունքների պահպանումը միջազգային նորմերին և պարտավորություններին համապատասխան։

Շոլցը նաև բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը։

«Կան բոլոր հիմքերը հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկության համար»,- հավելել է կանցլերը։




 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում