Չավուշօղլուն և Գուտերեշը հեռախոսազրույց են ունեցել
Միջազգային
14 Մարտի, 21:58
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Կողմերը քննարկել են Ստամբուլի հացահատիկի համաձայնագրի երկարաձգման հարցը։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։
Հետևեք մեզ Telegram-ում