Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդները կհանդիպեն Տոկիոյում
Միջազգային
14 Մարտի, 12:20
Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն առաջիկա օրերին կայցելի Տոկիո, որտեղ մարտի 16-ին բանակցություններ կվարի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ: Այս մասին երեքշաբթի հայտարարել է հանրապետության նախագահի գրասենյակը։
Հարավային Կորեայի ԱԳ նախարար Պակ Չինն ավելի վաղ հայտարարել էր ճապոնական գաղութատիրության ժամանակ հարկադիր աշխատանքի զոհերին փոխհատուցում վճարելու համար հասարակական հիմնադրամ ստեղծելու ծրագրի մասին: Ճապոնական ընկերություններին ուղղակի վճարումների փոխարեն հիմնադրամը, որը կապված է Հարավային Կորեայի ներքին գործերի և անվտանգության նախարարության հետ, մասնավոր կազմակերպությունների նվիրատվություններ կհավաքի:
Հետևեք մեզ Telegram-ում