Լարսը փակ է. Ռուս-վրացական սահմանին 1000 բեռնատար է կուտակվել
Միջազգային
14 Մարտի, 10:54
Ավելի քան 1000 բեռնատար է կուտակվել Վերին Լարսի՝ Ռուսաստանի անցակետի մոտ՝ երկրից Վրաստան մեկնելու ակնկալիքով․ տվյալները Հյուսիսկովկասյան մաքսային վարչության կայքից են։ Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վրաստանի տարածքում մարտի 14-ին, ժամը 01:30-ից արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը ռուս-վրացական ճանապարհով:
Վրաստանում անցակետի դիմաց կուտակվել է 1046 ծանր բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա։ Վրացական անցակետում հերթում 27 բեռնատար է, մարդատար մեքենաներից հերթեր չկան։
Հետևեք մեզ Telegram-ում