Միջազգային

«Մեր մոտեցումը Հայաստանի ու Ադրբեջանի հետ կայուն Հարավային Կովկաս ստեղծելն է». Փրայս

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է Իրանին, Ադրբեջանին ու Հայաստանին՝ խոսելով Հարավային Կովկասի տարածաշրջանի մասին։ Փրայսը, մասնավորապես, հայտարարել է. «Մեր մոտեցումն է՝ ավելացնել Ադրբեջանի ու Հայաստանի հետ Հարավային Կովկասում մեր ներգրավվածությունը, որպեսզի հարավկովկասյան տարածաշրջանում կայունություն ստեղծվի, ռեգիոնը դառնա ավելի քիչ հակված հակամարտությունների, լարվածության»։