ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը վաղը կհանդիպեն Վաշինգտոնում:
Սալիվանն ու Քալինը կքննարկեն թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում ՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության թեման․ այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։